Աշխարհ

04.10.2024 09:00


Ինչ իրավիճակ է իսրայելա-լիբանանյան սահմանին․ ռեպորտաժ առաջնագծից (տեսանյութ)

Ինչ իրավիճակ է իսրայելա-լիբանանյան սահմանին․ ռեպորտաժ առաջնագծից (տեսանյութ)

Լիբանանում ՑԱԽԱԼ-ի սահմանափակ ցամաքային գործողության մեկնարկի պաշտոնական հայտարարությունից արդեն չորս օր է անցել, իսկ իսրայելական բանակի առաջխաղացման, մարտավարության և տեղաշարժերի մասին տեղեկությունները նախկինի պես քիչ են:

Լիբանանին սահմանակից իսրայելական քաղաքները դատարկվել են, դրանցում զինվորականներից ու տեխնիկայից բացի ոչ ոք չկա։ Դրանում համոզվել է RT մերձավորարևելյան բյուրոյի ղեկավար Մարիա Ֆինոշինան։

Նրա խոսքով՝ Կիրյաթ Շմոնա քաղաքում, որտեղ ապրում էր 25 հազար մարդ, այժմ ռազմական տեխնիկա է:

Իր ռեպորտաժում Ֆինոշինան պատմում է, որ Լիբանանի սահմանին տեղակայված ՑԱԽԱԼ-ի տանկերն արդեն այնտեղ էին կանգնած, երբ ԱՄՆ-ն և այլ երկրներ առաջարկում էին անհապաղ հրադադարի ծրագիր՝ Իսրայելի և «Հզբոլլահի» միջև հակամարտության լարվածությունը թուլացնելու համար:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը