Լրահոս

29.11.2011 13:35


ԱՆ. «Վիճակագրությունն ապացուցում է` կեղծ դեղերի տարածվածություն Հայաստանում չկա»

ԱՆ. «Վիճակագրությունն ապացուցում է` կեղծ դեղերի տարածվածություն Հայաստանում չկա»

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը  հայտարարել է, որ ՀՀ սահմանին բոլոր դեղերի նկատմամբ վերահսկողություն է սահմանված:

– Վիճակագրությունն ապացուցում է, որ կեղծ դեղերի տարածվածություն Հայաստանում չկա,–ասել է նա:

Ըստ Սուրեն Քրմոյանի՝ 2013թ.–ից բոլոր դեղերի ներդիրները լինելու են հայերեն:

–Այս տարի 34–ից ավելի հայցադիմում է ներկայացվել դատարան` դեղատնային գործունեությունը դադարեցնելու նպատակով: 2 սուբյեկտ պատժվել է ժամկետանց դեղեր վաճառելու համար, 11–ը՝ չգրանցված դեղ վաճառելու համար, 17–ը`դեղորայքային գործունեության կանոնները խախտելու համար: Առողջապահության նախարարությունը խախտումների դեպքերին խիստ ու կոշտ դիրքորոշում է ցուցաբերում, կոշտ ու խիստ ձևով պատասխանատվության է ենթարկելու,–ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը