Քաղաքական

04.10.2024 08:15


Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Այս մասին գրում է NEWS.am-ը։

«Խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ:

Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ կա հարուցված: Առաջիկայում պարզ կդառնա, թե ի՞նչ գնահատական կտան Աղազարյանի ենթադրյալ արարքին իրավապահները և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազությունը:

Ի դեպ՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսի հովանավորչությամբ ներկայումս զբաղվում են ՔՊ-ական այլ պատգամավորներ ևս»,-ասվում է լուրում:

Այս խորագրի վերջին նյութերը