Ոստիկաններին վիրավորելու համար քաղաքացիները տուգանվելու են
Արտահերթ նիստում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենuգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Համաձայն վերջինի, մասնավորապես ոստիկանության ծառայողին իր պարտականությունները կատարելու հետ կապված վիրավորելու, այսինքն` խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով ոստիկանության ծառայողի պատիվը, արժանապատվությունը արատավորելու համար քաղաքացին տուգանվելու է uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
–Եվրոպական երկրներում էլ նման տուգանք նախատեսվում է՝ 400–800 եվրոյի չափով,–ասել է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։
ՀՀԿ–ական պատգամավոր Կորյուն Նահապետյանն էլ ընդգծել է, որ իր համար անընդունելի է կառավարության մոտեցումն առանձնացված՝ միայն ոստիկանության աշխատակիցներին, այլ ոչ մյուս իրավապահներին էլ վիրավորանք հասցնելու համար վարչական տուգանք կիրառելը։

7or.am