Աշխարհ

03.10.2024 07:32


Իսրայելի հարվածներից հետո Լիբանանի Նաբաթիա քաղաքում ամբողջովին ավերված փողոցներ կան (տեսանյութ)

Իսրայելի հարվածներից հետո Լիբանանի Նաբաթիա քաղաքում ամբողջովին ավերված փողոցներ կան (տեսանյութ)

Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիա քաղաքում Իսրայելի ավիահարվածներից հետո ամբողջովին ավերված փողոցներ կան։ Այս մասին հայտնում է RT–ն։

Մեկ շաբաթից ավելի է, ինչ ՑԱԽԱԼ–ը սկսել է գրոհել «Հզբոլլահի» օբյեկտները։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով` զոհվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1200–ը։

Իսրայելա–լիբանանյան ճակատում հերթական սրացումը եղավ սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին, շուրջ 3000 քաղաքացի վիրավորում ստացավ։ Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի տանը, ինչի հետևանքով ավելի քան 50 մարդ զոհվեց, այդ թվում «Հզբոլլահի» հատուկ գործողությունների հրամանատար Իբրահիմ Աքիլը։

Շիական դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող «Ռամաթ Դավիդ» ռազմակայանի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա։ Մի քանի հրթիռ պայթեց իսրայելական քաղաքի ծայրամասում գտնվող բնակելի թաղամասերում։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը