Լրահոս

29.11.2011 12:53


Պարույր Հայրիկյանը ողջունել է լյուստրացիայի մասին օրինագիծը

Պարույր Հայրիկյանը ողջունել է լյուստրացիայի մասին օրինագիծը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, խոսելով լուստրացիայի մասին «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությունը, ողջունել է այդ քայլը։

«Այն ազգերը, որոնք գնացին այդ քայլին, շեշտակի առաջընթաց ապահովեցին, իսկ Լիտվայի վարչապետը նույնսիկ հրաժարական տվեց այդ առիթով»,–նշել է Հայրիկյանը։

Հարցին, թե ներկայումս որքանով է նպատակահարմար արխիվների գաղտնազերծում կատարել, բանախոսն ասել է.

–Եթե իշխանությունները դա կատարեն միակողմանիորեն, ապա դա կարող է ի չար օգտագործվել։ Սակայն գաղտնազերծումը պետք է կատարվի մինչև վերջ, և իշխանությունը պետք է անմասն մնա այդ գործընթացում։

«Խորհրդային տարիներին լրտեսները ենթարկվում էին Կոմունիստական կուսակցությանը, այժմ պե՞տք է պարզել, թե այդ թելն ում ձեռքերում է»,–ասել է բանախոսը՝ հավելելով, որ մենք պետք է օգնենք այդ մարդկանց ազատագրվելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը