Աշխարհ

02.10.2024 17:17


Ավելի քան 100 մարդ Շոն «Դիդի» Քոմբսին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ, այդ թվում՝ անչափահասներ

Ավելի քան 100 մարդ Շոն «Դիդի» Քոմբսին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ, այդ թվում՝ անչափահասներ

Ավելի քան 100 մարդ պատրաստվում է դատի տալ երաժշտական մագնատ Շոն «Դիդի» Քոմբսին սեռական ոտնձգությունների, բռնաբարության և սեռական շահագործման համար։

Փաստաբան Թոնի Բուզբին ասել է, որ ենթադրյալ զոհերի թվում են անչափահասներ, որոնք բռնության են ենթարկվել ինը տարեկանից, հաղորդում է BBC-ն:

Քոմբսի շահերը ներկայացնող փաստաբան Էրիկա Վուլֆն ասում է, որ ռեփերը «խստորեն և կտրականապես» հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով «կեղծ և զրպարտչական»:

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, Բուզբին ասել է, որ ինքը և իր թիմը «քարը քարին չեն թողնի, որ գտնեն պոտենցիալ պատասխանատու անձանց» ենթադրյալ բռնության կամ «որևէ անհատ կամ կազմակերպություն, որը մասնակցել է կամ օգտվել է այս սարսափելի վարքագծից»:

Կոմբսը ձերբակալվել է անցյալ շաբաթ և նրան առաջադրված են ռեկետի և սեռական թրաֆիքինգի մեղադրանքներ: Այժմ նա կալանքի տակ է՝ գրավի մերժումից հետո, որը մտադիր է բողոքարկել։

Բուզբիի խոսքով՝ ենթադրյալ զոհերի ընդհանուր թիվը, որոնց ինքը ներկայացնում է, 120 է, կեսը տղամարդիկ են, կեսը՝ կանայք, ավելի քան 25 ԱՄՆ նահանգներից:

Նա հավելել է, որ իր ներկայացրած ենթադրյալ զոհերից 25-ը անչափահասներ են։ Սա առաջին դեպքն է, երբ Կոմբսին մեղադրում են երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ։

Մեղադրանքները տարածվում են 1991 թվականից մինչև վերջերս, Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Մայամիում տեղի ունեցած միջադեպերով: Նա հավելել է, որ միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել 2015 թվականից հետո։

Հայցվորներից շատերը, նրա խոսքով, պնդում են, որ իրենց բռնաբարել են Կոմբսի կողմից կազմակերպված երեկույթներից հետո:

«Շատ անգամ, հատկապես երիտասարդներին, որոնք ցանկանում են մտնել ինդուստրիա, ստիպել են նման վարքագիծ դրսևորել՝ խոստանալով նրանց աստղեր դարձնել կամ Շոն Քոմբսին թույլ տալ լսել իրենց ձայնագրությունները»,-նշել է Բուզբին:

Մի տղամարդ, ով այդ ժամանակ ինը տարեկան է եղել, պնդում է, որ Նյու Յորքի ձայնագրման ստուդիայում Կոմբսի և նրա համախոհների կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել՝ փորձելով ձայնագրման պայմանագիր ապահովել:

Մեկ այլ տղամարդ, ով այդ ժամանակ նույնպես անչափահաս է եղել, պնդել է, որ Կոմբսն իրեն ասել է, որ «աստղ» է դառնալու, բայց նախ պետք է այցելել ռեփերին միայնակ՝ առանց ծնողների: Նրա փաստաբանը պատմել է, որ մի անգամ Քոմբսը մասնավոր տարածքում իրենից պահանջել է օրալ սեքսով զբաղվել։

Բազբին նաև բարձրացրել է 15-ամյա աղջկա հարցը, ով պնդում է, որ իրեն բերել են Նյու Յորք՝ մասնակցելու պարոն Կոմբսի կազմակերպած երեկույթին և հետագայում բռնաբարվել է նրա և մյուսների կողմից:

Փաստաբանը պնդում է, որ գոյություն ունի հստակ գործելաոճ, որտեղ ենթադրյալ զոհերին սովորաբար առաջարկվում էր «քաղցրացված» ըմպելիքներ՝ նախքան սեռական ոտնձգության ենթարկվելը:

Նա հավելել է, որ սա խմբակային հայց չէ, և յուրաքանչյուր ենթադրյալ տուժողի համար առանձին հայցեր են հարուցվելու:

Էնդրյու Վան Արսդեյլը, AVA Law Group-ի փաստաբանը, որն աշխատում է Բուզբիի հետ, ասում է, որ իր ընկերությունը ստացել է ավելի քան 3000 հեռախոսազանգեր երաժշտական մագնատի կողմից բռնությունների մասին: Նա նշել է, որ բացի 120 ենթադրյալ զոհերից, իր ընկերությունն աշխատում է ևս 100 գործի վերանայման ուղղությամբ։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը