Աշխարհ

02.10.2024 11:44


Իրանը հայտնել է, որ չի կիրառել բարձրտեխնոլոգիական հրթիռներ Իսրայելին հարվածելիս

Իրանը հայտնել է, որ չի կիրառել բարձրտեխնոլոգիական հրթիռներ Իսրայելին հարվածելիս

Իրանը ցույց է տվել իր հրթիռային պոտենցիալի ընդամենը մի մասը Իսրայելին հարվածելիս եւ պատրաստ է բացել դրա բոլոր հնարավորությունները հրեական պետության կողմից նոր սպառնալիքի դեպքում։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային գործողությունը ցույց է տվել մեր հրթիռային պոտենցիալի մի մասը, իսկ մյուսը՝ բարձրտեխնոլոգիական եւ մահասփյուռ հրթիռները, չեն օգտագործվել»,-ասել է Նասիրզադեն IRIB հեռուստաալիքի եթերում։

«Եթե սիոնիստական վարչակարգը (նկատի ունի Իսրայելը) նոր միջոցների դիմի, մենք կօգտագործենք ավելի տարատեսակ սպառազինություններ։ Եթե տարածաշրջանում պատերազմ սկսվի, մենք ավելի ինտենսիվ կգործենք»,-ավելացրել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը