Լրահոս

29.11.2011 12:31


Պ. Հայրիկյան. «Երկրի համար էական նշանակություն կունենա խորհրդարանական մեծամասնության փոփոխությունը»

Պ. Հայրիկյան. «Երկրի համար էական նշանակություն կունենա խորհրդարանական մեծամասնության փոփոխությունը»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, խոսելով վերջին պաշտոնանկությունների մասին, նշել է, թե ոչ մի կարևորություն չի տալիս այդ փոփոխություններին, քանի որ դրանից մեր կյանքում ոչ մի փոփոխություն չի լինի։

Անդրադառնալով «Մարիոթ» հյուրանոցում գործարար Սիլվա Հակոբյանի վրա տեղի ունեցած հարձակմանը, նա ասել է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի փոփոխությունը բարոյական նշանակություն կունենար սյունեցիների համար։ Հարցին, թե ինչու՞ նա պաշտոնանկ չարվեց, բանախոսը կարծում է, որ պատճառն այն է,  Սիլվա Հակոբյանը կապ չուներ ՀՀ նախագահական նստավայրի հետ։

–Նույնիսկ նախագահի փոփոխությունը էական նշանակություն չի կարող ունենալ,–ընդգծել է նա։

Ժողովրդի համար, բանախոսի համոզմամբ, էական և դրական փոփոխություն կլինի խորհրդարանական մեծամասնության փոփոխությունը։ «Հայաստանում պետք են համակարգային և արժեհամակարգային փոփոխություններ»,–պնդել է ԱԻՄ առաջնորդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը