Լրահոս

29.11.2011 11:33


Քննարկվել են ռազմական ոլորտում կադրերի պատրաստման հայ–ռուսական համագործակցության հեռանկարները

2011թ. նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ գնդապետ Ե.Վասիլևին:

Նկատի ունենալով ՀՀ և ՌԴ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ընդհանուր մոտեցումները, հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի բուհերում ուսուցման կազմակերպման և կատարելագործման խնդիրները, կրթության և կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները` ռազմական կրթական համակարգերի համատեղելիության ապահովման նպատակով կողմերը կարևորեցին զինվորական կադրերի պատրաստման ծրագրերի, որակավորման բնութագրերի պահանջների համակարգման աշխատանքների շարունակման, ինչպես նաև զինծառայողների ուսուցման մեթոդների նկատմամբ մոտեցումների մշակման անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը