Լրահոս

01.10.2024 17:17


Երևանում բախվել է 4 մեքենա

Երևանում բախվել է 4 մեքենա

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Sas Food Court»-ի դիմաց, բախվել են «Mercedes G 500», «BMW», «Toyota Camry» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ պարեկների ժամանումը վթարից հետո վարորդների միջև քաշքշուկ է սկսվել ու եթե պարեկները ուշանային, այն վերածվելու էր ձեռնամարտի, քանի որ վարորդները վթարի մեջ միմյանց էին մեղադրում:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը