Փլուզում Երևանում. բնակիչներին առաջարկվել է լքել շինությունը
Նոյեմբերի 28-ին`ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Բայդուկով փողոցի թիվ 27 տան տան արտաքին պատը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ շահագործման բաժնի աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ Բայդուկով փողոցի թիվ 25 և 27 տների կավահողային աղյուսներով ընդհանուր պատը (3x4մ) փլուզվել է թիվ 27 տան հյուրասենյակի կողմը, առկա է ծածկի փլուզման վտանգ:
Տանտիրոջ հավաստմամբ` պատի առանձին հատվածների փլուզումներ են տեղի ունեցել դեռևս մեկ ամիս առաջ: Բնակիչներին առաջարկվել է լքել շինությունը:

Տուժածներ չկան: