Քաղաքական

01.10.2024 14:46


«Գործադուլ կանենք». Օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան կառավարության դիմաց

«Գործադուլ կանենք». Օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան կառավարության դիմաց

Մնջոյանի անվան օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներn այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կրկին կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք արդեն երկար ժամանակ բողոքում են, որ ինստիտուտի տարածքում լողավազանի տեղում ապօրինի կերպով շենք է կառուցվում։

Գիտնականներն ու գիտաշխատողները բողոքում են, նախ շենքի կառուցումն այնթուլատրելի է, իսկ տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքը խաթարել է իրենց բնականոն գործունեությունը, օրինակ չեն կարող նյութերի գրամների կշռում կատարել։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ շենքի դիմաց եղել է լողավազան, որն անհրաժեշտություն է քիմիական արտադրություն ունեցող շենքերի համար, հիմա այդ լողավազանը դարձրել են շինհրապարակ, կառուցում են մեծ համալիր։

Բացի այդ, պետությունը գերակա շահ է ճանաչել ինստիտուտի մասնաշենքերից մեկը, որը պետք է հատկացվի ճանապարհային դեպարտամենտին։ Սա եւս վրդովվեցրել է ինստիտուտի աշխատակիցներին:

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը հայտարարել է, որ այդ մասնաշենքում լիարժեք կերպով կատարվում են գիտական աշխատանքներ. «Հիմա և այդ հարցով, և ապօրինի շինարարության մասով ցանկանում ենք անել երկօրյա գործադուլ, որպեսզի բողոքի ձայնը հասցնենք կառավարությանը»,-ասաց Գասպարյանը։

Նշենք, որ այս տարածքում կառուցապատողը նախատեսում է բազմահարկ շենք կառուցել, որն ուենալու չորսհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը