ՍԴ-ն քողարկել է այն զիջումները, որոնք առաջիկայում հնարավոր է, որ ներկայացնեն Հայաստանին․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
ՍԴ-ն իր որոշման վերջին հատվածում անդրադառնում է հանրաքվեին, բայց առանց նշելու, որ այս փաստաթուղթը (սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը-խմբ) պետք է լինի, անգամ՝ չի մանրամասնում, որ արձանագրությունները՝ սահմանների նկարագրության և այլն, առնվազն պետք է գնային հանրաքվեի։ ՍԴ- քողարկել է այն զիջումները, որոնք առաջիկայում պատրաստվում են կամ հնարավոր է, որ ներկայացնեն Հայաստանին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Հարցին՝ արդյո՞ք սա կապում է ՄԱԿ-ում Փաշինյանի՝ Էրդողանի հետ հանդիպման հետ, Մինասյանը պատասխանեց՝ նշելով․ «Չեմ կարող ասել՝ արդյոք կապ կա, թե՝ ոչ, բայց այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը, թե եթե հակասի, ապա Սահմանադրություն կփոխենք։ Սա ոչ միայն խայտառակություն է, այլև՝ միջազգային մակարդակում արժանապատվության նսեմացման բարձրագույն կետ է»։
Մինասյանի համոզմամբ՝ ՍԴ-ն փորձում է բավարարել բոլոր կողմերին, բայց ստորադասում է ՀՀ․ հայ ժողովրդի շահերը, ինչը շատ վատ բան է։
«Արդյո՞ք սա կարելի է դիտել որպես այնպիսի քայլ, որն անվերադարձ կամ անդառնալի կորուստ է բերելու Հայաստանին, իմ խորին համոզմամբ՝ ոչ, որովհետև իշխանափոխությունից հետո այս ամենն իրենց գնահատականը ստանալու է, այդ թվում՝ միջազգային քրեական արդարադատության շրջանակներում, բոլորը կանգնելու են պատասխանատվության առաջ»,-ասաց Մինասյանը։
***
ՍԴ-ն կատարել է մի կարևոր եզրակացությունը, որը դրական եմ համարում, այն է, որ Սահմանադրության նախաբանը որպես անփոփոխելի հոդված, չի կարող որևէ մեկը փոխել, այդ թվում ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Բայց երբ փորձում է մանիպուլացնել այս անփոփոխ դրույթը և փորձել մեկնաբանել, որ այն, ինչը իրացված չէ Սահմանադրության մեջ, հետևաբար չի կարող դառնալ մեզ համար ուղղորդող գործողություն, սա արդեն մանիպուլյացիա է: Քողարկել այն գործողությունները, որոնք ապագայում հնարավոր է՝ ձևակերպվեն խաղաղության պայմանագիր անվան տակ կամ այլ փաստաթղթի տակ:
Ապագայում, երբ կծնվեն այդպիսի փաստաթղթեր կամ կլինեն զիջումներ, հիմնավորումներ փորձի ներկայացնել, որ տեսեք, ՍԴ-ն այսպիսի բաներ է արել»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ՍԴ-ն չի անդրադարձել կարևոր հարցի. Նա նշում է, որ այս կանոնակարգով սահմանների օպտիմալացման հնարավորություն է տրվում, բայց օպտիմալացում նշանակում է տարածքի, սահմանագծի փոփոխություն, ինչը Սահմանադրության համաձայն հանրաքվե է պահանջում: հետևաբար, ՍԴ-ն պետք է ասեր, որ յս կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման: Նման իրավասություն ԱԺ-ն չի կարող տալ: Կանոնակարգը անպայմանորեն պետք է անցնի հանրքավեի ճանապարհով: Սա հակասահմանադրական, հակաօրինական ու հակապետական քայլ է: ԱԺ-ն իրավունք չունի նման փաստաթուղթ վավերացնի: