Լրահոս

29.11.2011 11:04


Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը կդադարեցվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 8.00- ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 8.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի, Ռոստոմյան, Ս.Դավիթ, Այվազովսկի, Տիտոգրադյան, Ավանեսով, Խաղաղ Դոն, Ազատամարտիկներ, Աթոյան, Մուրացան, Բելինսկու, Բուռնազյան, Գ.Մահարի, Նուբարաշեն, Դաշտենց, Գաջեգործներ, Սուվորովի, Լ.Մելիքով, Չեռնիշևսկի, Լոմոնոսով, Թորամանյան, Կրիլով, Սոֆիայի փողոցների, Նոր Արեշ 1-50 փողոցների ու նրբանցքների, Վարդաշեն 1-12 փողոցների, Արեշ 2 ենթակայանի ու հարակից արտադրական տարածքների, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի, Էրեբունի բժշկական կենտրոնի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը