Լրահոս

30.09.2024 20:14


Բազմաբերդ գյուղում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Ford Transit»-ը․ տուծածների թվում կան երեխաներ

Բազմաբերդ գյուղում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Ford Transit»-ը․ տուծածների թվում կան երեխաներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 «Mercedes» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը կանայք են, իսկ 2-ը՝ անչափահաս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը