Լրահոս

29.11.2011 00:07


«Մինասի «Հայաստան» որմնանկարը հուր-հավիտյան մնալու է Վահրամաբերդում»

Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքին հաջողվեց անել այն, ինչը չհաջողվեց անել գյումրեցիներին: Նրանք պարզապես թույլ չտվեցին համայնքից տանել Մինաս Ավետիսյանի թերևս ամենահայտնի որմնանկարներից մեկը` «Հայաստան»-ը:

Այսօր, որմնանկարի ներկա վիճակին ծանոթանալու նպատակով այցելեցինք Վահրամաբերդ գյուղ, ուր երկրաշարժից ավերված մշակույթի տան կիսով չափ պահպանված պատի վրա է գտնվում «Հայաստան» որմնանկարը:

Սովորականի նման, այս անգամ ևս վահրամաբերդցիները իրենց որմնանկարի շուրջ-բոլորը օտար մարդ նկատելով մոտեցան և սկսեցին հետաքրքրվել մեր այցելության դրդապատճառների մասին: Ինչպես միշտ նրանք մնում են նույն կարծիքին. «Մինասի որմնանկարը հուր-հավիտյան մնալու է Վահրամաբերդում»:

Որմնանկարի ճակատագրի խնդրով մենք զրուցեցինք նաև համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանի հետ: Այս անգամ նրա խոսքը հուսադրող էր….

Մանրամասը «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում

http://www.youtube.com/user/shirakcentre#p/u/0/uvvCHeOeQKs

Այս խորագրի վերջին նյութերը