Հարցազրույց

27.09.2024 09:33


Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է Փաշինյանը, նա կստորագրի այն ամենն, ինչ իրենից կպահանջեն. Վիտալի Տրետյակով (տեսանյութ)

Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է Փաշինյանը, նա կստորագրի այն ամենն, ինչ իրենից կպահանջեն. Վիտալի Տրետյակով (տեսանյութ)

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, ռուս լրագրող, քաղաքագետ Վիտալի Տրետյակովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվի և Երևանի բանակցությունները:

Փորձագետի կարծիքով՝ քանի դեռ Հայաստանը ղեկավարում է Փաշինյանը, Երևանը կստորագրի այն ամենն, ինչ իրենից կպահանջեն:

«Ես չէի ցանկանա Հայաստանի մասին վատ բան ասել, բայց ներկայիս ղեկավարության օրոք դա դժվար կլինի անել։ Ես չեմ տեսել խաղաղության պայմանագրի տեքստը, ուստի ինչպես կարելի է գնահատել դրա ընդունման հեռանկարները։ Բայց քանի դեռ Փաշինյանը ղեկավարում է Հայաստանը, Հայաստանը կստորագրի այն ամենն, ինչ իրենից կպահանջեն, բացի Ռուսաստանից: Ռուսաստանի վրա Հայաստանի ղեկավարությունը հիմա թքած ունի։ Իսկ այն, ինչ Թուրքիան կպահանջի կամ ամերիկացիները, կամ Բաքուն, Փաշինյանն ամեն ինչ կստորագրի։ Ես չգիտեմ պայմանագրի մանրամասները, ինչ է այնտեղ ամրագրված, բացի խաղաղությունից արդյոք այնտեղ ամրագրվա՞ծ են պայմանները, սահմանները, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, արդյոք այնտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղից վտարված բնակչությունը։

Ադրբեջանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, քանի որ հաղթել է, բոլոր հաղթաթղթերը ձեռքին է, ինչ ուզել է, ստացել է։ Բնականաբար, նրա համար կարևոր է հիմա դա ամրագրել խաղաղության պայմանագրում, քանի որ դա իր հաղթանակն է։ Թե ինչ է այնտեղ կորցնում Հայաստանը, այս պահին պարզ է, բայց թե ինչ են նրանք կորցնելու, ինչ կա դեռ հեռանկարում գրված և ինչ է նա ստանում դրա դիմաց, պետք է կարդալ այդ պայմանագիրը», — ասել է Տրետյակովը։

Քաղաքագետը միաժամանակ նշել է, որ Թուրքիային ոչ մի կերպ չի կարելի միջնորդ համարել։

«Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Բաքվի և Անկարայի դիրքորոշումները, որքանով ես եմ պատկերացնում, 99%-ով համընկնում են, բայց եթե Երևանը Թուրքիային ճանաչում է որպես միջնորդ, դա Երևանի գործն է։ Թեև Թուրքիան, իհարկե, կողմերից մեկն է, նա Ադրբեջանի կողմնակիցն է, ուստի մաքուր տեսքով, դասական տեսքով, նրան ոչ մի կերպ չի կարելի չեզոք միջնորդ համարել»,-եզրափակել է Տրետյակովը։

Այս խորագրի վերջին նյութերը