Լրահոս

29.11.2011 08:43


«Դուք ևս մեկ անգամ վերահաստատում եք Ձեր որդեգրած զավթողական քաղաքականությանը»

«Յունիբանկ» ՓԲ ընկերության

վարչության նախագահ` պարոն Վ.Աթայանին

Հարգելի պարոն Աթայան.

Սույն գրությամբ հայտնում ենք մեր բողոքը Ձեր, որպես “Յունիբանկ” ՓԲԸ-ի գործադիր մարմնի ղեկավարի, գործողությունների վերաբերյալ:

1. Ընդունված մոտեցումները`

ա/ բանկերն օգնում են բիզնեսի զարգացմանը.

բ/ բանկերը պահպանում են հաճախորդի տրամադրած գաղտնի տեղեկությունները:

1. “Յունիբանկ” ՓԲԸ  ղեկավար Վարդան Աթայանի մոտեցումները

Վարդան Աթայանը գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանը, որոնց միջոցով կազմակերպվել է նաև “Հին Էրիվան Հոլդինգ” ՍՊ ընկերությունում (այսուհետ` Ընկերություն) հարկային ստուգումը:

Ոստիկանության համապատասխան վարչությունը, ամբողջությամբ գտնվելով Բանկի ազդեցության տալ բանկի պատվերներ էր կատարում մեր նկատմամբ: Իրավիճակը կտրուկ փոխված է ՀՀ նոր ոստիկանապետ պարոն Վ. Գասպարյանի նշանակումից հետո: Շատ ուրախ ենք, որ պարոն Գասպարյանն օբյեկտիվ սկզբունքներ է ներդրում ոստիկանական համակարգում, ինչը բացառելու է փող ունեցող բանկի առավելությունը հասարակ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների համեմատ:

2.  Ընդունված մոտեցումները` բանկերը “աչք” չեն դնում գրավի առարկայի կամ վարկառուի բիզնեսի վրա.

2. “Յունիբանկ” ՓԲԸ  ղեկավար Վարդան Աթայանի մոտեցումները

Ինչպես պարզ է դարձել լրատվամիջոցներից (aravot.am (07.09.2011), asekose.am(06.09.2011)), “Յունիբանկ” ՓԲԸ ղեկավար Վարդան Աթայանն իր սանիկ անվանի բռնցքամարտիկ (և մեր կողմից շատ հարգված) Արթուր Աբրահամին առաջարկել է 4 միլիոն դոլարով գնել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը:

Շնորհակալություն ենք հայտնում լրատվամիջոցներին և պարոն Աբրահամին, որ նա Վարդան Աթայանի կազմակերպված դավադրությանը չմասնակցեց:

3.  Ընդունված մոտեցումները`

ա/ բանկերը վարկառուների նկատմամբ անտեղի գործընթացներ չեն սկսում.

բ/ բանկերը վարկառուների գործունեությունը չեն փակում (բիզնեսը չեն ոչնչացնում):

3. “Յունիբանկ” ՓԲԸ  ղեկավար Վարդան Աթայանի մոտեցումները

Վարդան Աթայանը քաջ գիտակցելով, որ Ընկերության հետ ունի կնքված համաձայնագրեր, որոնցով նախատեսված են այլ գրաֆիկներ, հիմնվելով նախկինում կնքված համաձայնագրերի վրա, չի ընդունում նոր գրաֆիկները, Ընկերությանն արհեստականորեն համարելով ժամկետանց վարկառու: Ավելին, Ընկերության հետ բանակցությունների ժամանակ, վերջինս հայտարարել էր, որ “վճարեք Ձեր գրաֆիկով”: Ընկերությունը ըստ այդ գրաֆիկի կատարել է առաջին վճարումը, իսկ Բանկն էլ ընդունել է այդ գումարը: Իսկ հետո, հավանաբար երբ հասունացել էր ռեստորանը “խլելու” ցանկությունը, Ընկերությանը համարել է ոչ պատշաճ վճարող և պահանջել է ամբողջ վարկի գումարը:

Ընկերությունը դիմել է դատարան, խնդրելով հիմք ընդունել կողմերի միջև ստորագրված վերջին գրաֆիկը: Այս պայմաններում, Բանկը նոր հայց է ներկայացրել և դատարանի միջոցով արգելանք է դրել Ընկերության գույքի և դրամական միջոցների վրա, ընդհանրապես կանգնեցնելով վերջինիս գործունեությունը: Այս գործելակերպով բանկը ցանկանում է Ընկերությանը տանել սնանկացման, ինչի մասին բանկի ներկայացուցիչը բազմիցս զգուշացումներ է արել:

Պարոն Աթայան, Ձեր գործելակերպով Դուք ևս մեկ անգամ վերահաստատում եք Ձեր որդեգրած զավթողական քաղաքականությանը` արդեն չթաքցնելով Ընկերությանը տիրանալու Ձեր մտադրությունները:

4. Մեր հարցերը և կոչը

Պարոն Աթայան, ՎԵՐՋ ՏՎԵՔ ՁԵՐ ԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ, ԴՈՒՔ ՁԵՐ ԳՈՐԾԵԼԱՈՃՈՎ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՔ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ զարգացմանը:

Մեր Ընկերությունը ցանկանում է ըստ պայմանավորված գրաֆիկի մարել վարկի գումարները: Ինչու չեք թողնում: Ինչու եք արհեստական վեճեր ստեղծում: Ինչու եք ոստիկանությանը դիմում: Ինչու եք հարկային ստուգում կազմակերպում: Ինչու եք մեր կազմակերպության գործունեությունը արգելափակում: Միթե չեք գիտակցում, որ սրանով դուք բանկին եք վնասում: Միթե չեք գիտակցում, որ վարկառուներն իրենց բոլոր գաղտնիքները ձեզ են վստահում, իսկ Դուք կարող եք դրանք չպահպանել: Միթե՞ չեք ուզում, որ Բանկը օգուտ ստանա, իսկ Ընկերության բիզնեսը ծաղկի:

Կոչ ենք անում ձեզ ձեռնպահ մնալ ոչ կառուցողական վարքագծից:

«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ տնօրեն`Մնացական  Իսպիրյան

Այս խորագրի վերջին նյութերը