Գյումրեցի անհատական տաքսու վարորդները պատրաստվում են կառավարության դեմ պայքարի երկրորդ փուլին
Գյումրու անհատական տաքսու վարորդները կրկին խոստանում են բողոքի ալիք բարձրացնել դեռևս 2009–ին կառավարության ընդունած որոշման դեմ, որով նախատեսվում էր, որ բոլոր անհատական տաքսիները պետք է գործեն հարկային դաշտում, դեղին պետհամարանիշներ, հաշվիչներ ձեռք բերեն, մեքենաներն ունենան առավելագույնը 10 տարվա հնություն, և մի շարք այլ միջոցառումներ ձեռնարկեն, որոնք ֆինանսական միջոցներ են պահանջում: Սակայն գյումրեցի տաքսիստների աննախադեպ բողոքի ակցիաներից հետո կառավարությունը հրաժարվեց մարզերում կիրառել որոշումը, և խնդիրն առկախված մնաց:
Օրերս ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտարարել է, որ կառավարությունը հանում է մեքենայի 10 տարվա հնության սահմանափակումը, սակայն մարզերում բոլոր անհատ տաքսիները պետք է մտնեն հարկային դաշտ և գործեն 2009թ. ընդունած անհատական տաքսիների լիցենզավորման օրենքի շրջանակներում: Գյումրու անհատական տաքսու վարորդները կրկին պնդում են, որ օրեցօր խորացող սոցիալ–տնտեսական ճգնաժամի և բնակչության անվճարունակության պայմաններում ի վիճակի չեն լինելու աշխատել հարկային դաշտում և միաժամանակ ընտանիք պահել:
«Ինչի՞ համար հարկային դաշտ մտնեմ. աշխատածս 1000 դրամը իրենց տամ, թոռների՞ս ով պահի: Ժողովրդի ձեռքը գումար չկա, առանց այդ էլ հազվադեպ են տաքսիներից օգտվում, հիմա ծառայության գինը թանկացնենք, ընդհանրապես օգտվող չի լինի: Բացի այդ, ես մի մեքենայի համար պետք է այնքան հարկ վճարեմ, ինչքան վճարում է 10-15 ավտոմեքենա ունեցող տաքսի ծառայությունը»,- ասում է անհատ տաքսու վարորդ Վաղինակ Գալստյանը:
Այժմ լիցենզիայի, դեղին պետհամարանիշների և հաշվիչի համար անհատ տաքսիստներին հարկավոր կլինի մոտավորապես 200 հազ դրամ, ինչը գյումրեցի տաքսիստի համար աննախադեպ գումար է: Նրանցից շատերը նշում են, որ օրենքի կիրառության դեպքում ստիպված պետք է հրաժարվեն տաքսի վարելուց, իսկ եկամտի այլ աղբյուր Գյումրիում գտնելը բավականին դժվար է: Հետևաբար, անհատ տաքսիստները պատրաստվում են պայքարի երկրորդ փուլին, եթե կառավարությունը որոշի բռնի ուժով օրենքը կիրառության դնել՝ առանց պայմանների վերանայման:
«Իչպես անցած անգամ միահամուռ ուժերով պայքարեցիք մինչև վերջ, հիմա էլ պատրաստվում ենք նույնը անել»,- նշել է անհատ տաքսիստ Վարդան Հարությունյանը:
Ստացվում է, որ 2012թ. բյուջեով նախատեսված հարկային բեռի ծանրացումը զգալու են ոչ թե օլիգարխները, այլ մարզերում աշխատող անհատական տաքսու վարորդները:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի