Կարծիք

26.09.2024 10:35


Փոխել Հայաստանի դեմքը և կերպարը

Փոխել Հայաստանի դեմքը և կերպարը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեմքն ու կերպարը փչացրել ու այլասերել է։ Ի դեմս նրա մեզ աշխարհում ընկալում են որպես պարտված, նվաստացած ու անարժանապատիվ ժողովուրդ։

Մեր խնդիրը Հայաստանի դեմքի ու կերպարի փոփոխությունն է։ Դրանից հետո մեզ կհարգեն, մեզ կվստահեն, մեզ հետ հաշվի կնստեն, ընկերություն կանեն ու դաշնակցային հարաբերություններ կհաստատեն։

«Մայր Հայաստանի» այցելությունները և միջազգային մամուլով հանդես գալը մեր երկրի կերպարի փոփոխության նպատակ ունի։ Որպեսզի այլ ազգերն ու պետությունները չմտածեն, որ հայ ժողովրդի հավաքական կերպարը թուրքի նկարը կրծքին դավաճանություն անելն է, պետության համար զոհվածների շիրիմների վրա հեծանիվ քշելն է։ Ի վերջո չմծատեն, որ հայ տղամարդու կերպարի հիմնական բաղկացուցիչներն են «բուլաթ» ատամը, հակահիգիենիկ տեսքը, անգրագետ խոսքը, ճղճղան ձայնը։

Հ․Գ․։ Հայաստանի կերպարի փոփոխությանն էր միտված նաև դոնբասյան մեր այցը։ Թեմային անդրադարձել եմ «ANNA news»–ով։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը