Տեղի կունենա «Հայկական Վիրտուալ Գիտական Գրադարան» ծրագրի շնորհանդեսը
Սույն թվականի նոյեմբերի 29-ին` ժամը 10:30-ին, ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հայկական Վիրտուալ Գիտական Գրադարան» ծրագրի շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, CRDF Global-ի եւ Thomson Reuter գործակալության ներկայացուցիչներ:
«Հայկական Վիրտուալ Գիտական Գրադարան»-ը Հայաստանի գիտնականներին եզակի հնարավորություն կտրամադրի առցանց ամսագրեր եւ շտեմարաններ մուտք ունենալու համար: Այն ներառում է բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն հոդված, ՄԱԿ-իResearch4Life ծրագրի ավելի քան 8 հազար ամսագիր:
Այս միջոցառումն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գրադարանը «Քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամ Գլոբալ»-ի (CRDF Global) հետ համատեղ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն