Այս պահին խորհրդարանը քննարկում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը մի շարք հ/կ–ների մտագոհության տեղիք է տվել։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ արտահերթ կարգով այս օրենքը բերելը, որն անցած տարվա դեկտեմբերին կառավարության կողմից կրկին արտահերթ նիստում ներկայացվել էր, բայց չէր ստացել բավարար քանակով ձայներ, պարզապես «սղացնելու» նպատակ է հետապնդում։
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, սակայն, պնդել է, որ այս օրենքը այդ նախկին օրինագծի հետ որևէ առնչություն չունի։ Իսկ նման նախագիծ ներկայացնելը բխում է գործարար միջավայրի բարելավման նպատակից։
Ի դեպ, նշենք, որ օրինագիծը մի քանի ժամ առաջ պետք է քննարկվեր, բայց քանի որ բնապահպանության նախարարը ԱԺ դահլիճում չէր, այն հետաձգվեց։ Այդ իսկ պատճառով, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ ա՛յս պահին ա՛յս հարցը քննարկելու իրավունք չկար, քանի որ նախ պետք է նախապես հայտարարված օրակարգային հարցերը սպառվեին, հետո նոր անդրադառնային այս նախագծին։
–Գիտակցված խախտել եք ԱԺ կանոնակարգը,–ընդգծել է Ս. Սաֆարյանը։
–Ամեն ինչը ըստ կանոնակարգի է ընթանում,–պնդել է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը։
Բնապահպանության նախարան էլ հայտարարել է, որ ովքեր այս նախագծի հետ կապված անհանգստություն ունեն, ովքեր բավարարված չեն ինչ–որ դրույթներով, իրենք պատրաստ են միասին աշխատել։
Օրենքը ցանկանում են «սղացնել». նախարարը հերքում է

–Ծածկադմփոցի խնդիր չի եղել,–պնդել է նախարարը։
7or.am