Ադրբեջանական մամուլում շատ հաճախ հրապարակվում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները և պաշտոնական Բաքվի կողմից հովանավորվող փորձագետների վերլուծությունները, որով վերջիններս, «մեկնաբանելով» Հայաստանի և Ռուսաստանի միջև օրեցօր ամրապնդվող ռազմավարական հարաբերությունների շրջանակներում տեղի ունեցող միջոցառումները և իրադարձությունները, նշում են, որ Հայաստանն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, և Հայաստանում տեղի ունեցող ցանկացած խոշոր իրադարձություն վերահսկվում է Կրեմլից, Հայաստանին անվանում են «Ռուսաստանի ֆորպոստ»` միաժամանակ զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանի հետ և շեշտելով, որ «Ադրբեջանը, բառի բուն իմաստով, վարում է անկախ քաղաքականություն»: Այդպիսի վերջին հայտարարությունը հանրության առաջ հնչեց 2010 թվականի հոկտեմբերին` պարագլուխ Իլհամի շուրթերից` Ադրբեջանի «անկախության վերականգնման 20-ամյակին նվիրված» ընդունելության ժամանակ:
Չեմ ցանկանում մեկնաբանել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ ադրբեջանական կողմից արվող «մեկնաբանությունները», քանի որ Հայաստանի կողմից վարած հավասարակշռված քաղաքականության վերլուծությունը ջախջախում է բոլոր այդ բարբաջանքները: Պարզ է, որ բազմաթիվ գործոններից ելնելով` այսօր Հայաստանի ամենամտերիմ դաշնակիցը Ռուսաստանն է. երկու պետություններին կապում են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները, Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ հաջողությամբ համագործակցում են տարբեր կազմակերպությունների, մասնավորապես` ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի անվտանգության ապահովումն է: Վերջապես, Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության ամենախոշոր ներդրողը: Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն խանգարում մյուս տերությունների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը. Հայաստանը հաջողությամբ համագործակցում է նաև միջազգային տարբեր կազմակերպությունների, մասնավորապես` Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: Դրա մասին վկայում են նաև այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցը Հայաստան, որի արդյունքում հայ-ֆրանսիական բարեկամությունը թևակոխեց ավելի նոր փուլ:
Ինչ վերաբերում է «Ադրբեջանի կողմից վարած անկախ քաղաքականությանը», ապա նշեմ, որ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները վկայում են հակառակը. Ադրբեջանը դառնում է Իսրայելի «ֆորպոստը» Իրանի դեմ պայքարում և այդպիսով կորցնում է սեփական` անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունը: Բանը հասել է նրան, որ այդ մասին արդեն բացեիբաց հայտարարում են հարևան պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները:
Նոյեմբերի 9-ին Իրանի խորհրդարանի պատգամավոր, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի անդամ Զահրա Էլահիանը հայտարարել է, որ Արևմուտքի և Իսրայելի հատուկ ծառայությունները Ադրբեջանի տարածքում հակաիրանական աշխատանքներ են տանում: Նրա խոսքերով` Ադրբեջանի տարածքում իրականացնում են հետախուզական և ահաբեկչական գործողություններ ընդդեմ Իրանի իսլամական ռեժիմի:
Չնայած Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ ունեցած համակրանքի և Իրանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջների` սպասվում էր, որ Ադրբեջանը չեզոքություն կպահպանի Իրանի և Իսրայելի միջև օրեցօր սրվող հարաբերություններում: Սակայն, 2011 թվականի ամռանը տեղեկություններ տարածվեցին, որ իսրայելական և արևմտյան տերությունների ռազմաօդային ուժերը (որոնք արդեն տեղակայված են Ադրբեջանի օդուժի ռազմակայաններում) ցանկացած պահի կարողեն հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Նշվում էր, որ Իրանի հյուսիսարևելյան սահմաններում հայտարարվել է ռազմական դրություն, և Իրանի իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսը (ԻՀՊԿ) իր ուժերը մոբիլիզացնում է մերձկասպյան շրջանում: Այդ կապակցությամբ ԻՀՊԿ բրիգադային գեներալ Մեհդի Մոհինին հայտարարել էր, որ իրեն հանձնարարված է հետ մղել իսրայելա-ամերիկյան հարձակումը: Ճիշտ է, այդ տեղեկությունները ոչ մի ձևով չհաստատվեցին, սակայն, հետաքրքրական է, որ դրանից մեկ տարի առաջ` 2010 թվականի ամռանը Ադրբեջանն ընդունեց նոր ռազմական դոկտրինա, որով թույլատրվում է օտարերկրա պետությունների ռազմաբազաների տեղակայումը Ադրբեջանի տարածքում: Հետաքրքրական է նաև, որ Իրանի խորհրդարանի պատգամավորի խոսքերը պաշտոնական Բաքուն դեռևս ոչ մի կերպ մի մեկնաբանել. բերանները ջուր են հավաքել նաև իշխանամետ փորձագետները, ինչից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը վախում է տվյալ հարցի հանրային աղմուկից:
Անկասկած, պաշտոնական Բաքուն Իսրայելին «վաճառվում է» ինչ-որ ակնկալիքներով: Հայտնի է, որ երկու պետությունների միջև հաջողությամբ զարգանում է ռազմաարդյունաբերական համագործակցությունը, մասնավորապես, իսրայելական մի շարք ընկերություններ (Soltam, Tadiran Communications, Israel Military Industries) ադրբեջանական բանակին են մատակարարում տարբեր տեսակի ռազմական տեխնիկա: Հնարավոր է, որ այդ «գործարքի» շնորհիվ Իսրայելը Ադրբեջանին փոխանցի նոր տեսակի ռազմական տեխնիկա և սպառազինություն:
Բացի այդ, բոլորովին վերջերս Ադրբեջանն ընտրվել է 2012-2014 թթ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական ներկայացուցիչ: Բնականաբար, կասկածից վեր է, որ Ադրբեջանի դիվանագիտական նման «հաղթանակին» նպաստել է նաև Իսրայելը, որը եվրոպական երկրներում միշտ էլ բավականին ուժեղ լոբբի է ունեցել և որի խոսքը ազդեցիկ է եվրոպական մի շարք պետություններում: Կարելի է ենթադրել, որ ՄԱԿ-ի անվտագության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելը կարող է Իսրայելի կողմից Ադրբեջանին յուրահատուկ վարձատրություն լինել:
Ամեն դեպքում, պաշտոնական Բաքուն չհիմնավորված ռիսկի է գնում, քանի որ մի բան է` ավելի հզոր և տնտեսապես ուժեղ պետությունների հետ ունենալ բարեկամական հարաբերություններ և լինել ռազմավարական հուսալի գործընկեր, այլ բան` լինել սովորական շախմատային զինվոր ուրիշի մեծ խաղում, քանի որ, տվյալ դեպքում հավանականությունը մեծ է, որ խաղի փուլերից մեկում քեզ ուղղակիորեն զոհաբերության կենթարկեն և չեն էլ ափսոսի:
Ադրբեջանին կզոհաբերե՞ն

Տիգրան Աբրահամյանց