Քաղաքական

23.09.2024 16:15


Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ Անժելա Թովմասյանի դատական նիստը (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ Անժելա Թովմասյանի դատական նիստը (տեսանյութ)

Սեպտեմբերի 23-ին, ժամը 10:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում տեղի է ունենում Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ Անժելա Թովմասյանի դատական նիստը։

Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ իր պատվին ու արժանապատվությանը վիրավորանք է հասցրել Հայելի ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի հետևյալ խոսքը․ «Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ ըսենց վազվզում էր, ինքը ըսենց ոտքերի տակ վազվզում, վազվզում էր Ալենը, ոտերի տակ վազվում»։

Հայցվոր Ալեն Սիմոնյանը դատարանին խնդրում է Անժելա Թովմասյանին պարտավորեցնել հայցվորից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև պատասխանող Անժելա Թովմասյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում։

Այս խորագրի վերջին նյութերը