Հրապարակելու խնդրանքով «Երկիր» միությանն առձեռն փոխանցվել է հանրագիր (կից ստորագրություններով) ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի՝ հասցեագրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հանրագիրը կազմվել է Ջավախքում, այն ստորագրել է երկրամասի 1600–ից ավել բնակիչ:
Ստորև ներկայացնում ենք հանրագրի տեքստը:
Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
Ջավախքի ժողովրդից կոչ
Ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության ազգային, մշակութային, լեզվական, կրոնական և կրթական արժեքների պահպանման համար, այլ նաև Ջավախքի հայաթափման ու թուրքերով վերաբնակեցման դեմն առնելու, ՀՀ-ն կատարյալ շրջափակումից զերծ պահելու, ի հաշիվ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղություններով:
Վերոնշյալ գործողության պատճառով Վահագն Չախալյանը Վրաստանի իշխանությունների կողմից ենթարկվեց քաղաքական հետապնդումների` ապօրինի ձերբակալության, դատավարության և բանտարկության։
Բանտարկված Վահագնը մարմնավորում է հայաթափվող Ջավախքի, շրջափակված Հայաստանի, Արցախի և աշխարհով մեկ սփռված հայության գոյապայքարի ճակատագիրը։
Ուստի մենք` ներքոստորագրյալներս, կոչ ենք անոմ Ձեզ` Վրաստան կատարվելից ձեր առաջիկա այցի ընթացքում վրաց իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրացնել շինծու մեղադրանքներով ազատազրկված Վահագն Չախալյանի արդարացման և ազատ արձակման խնդիրը։
Հանրագիր` ի պաշտպանություն Վահագն Չախալյանի