Լրահոս

28.11.2011 14:52


Ստյոպա Սաֆարյանը պահանջում է վերականգնել կոճակի իր իրավունքը

Ստյոպա Սաֆարյանը պահանջում է վերականգնել կոճակի իր իրավունքը

Այս պահին խորհրդարանում ընթացքող արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը ձայնի իրավունք է տվել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին։ Սակայն, երբ վերջինն ուշադիր չի եղել, Նիկոյանն ընդգծել է, որ Ստյոպա Սաֆարյանին ձայնի իրավունք է տալիս։

–Դուք ավելի լավ է վերականգնեք կոճակի իմ իրավունքը, որովհետև այն պարբերաբար փչանում է,–ի պատասխան՝ ասել է Ս. Սաֆարյանը։

–Դուք պարբերաբար դիտմամբ փչացնում եք ձեր կոճակը, և հետո աղմուկ եք բարձացնում,–արձագանքել է Ս. Նիկոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը