Քաղաքական

20.09.2024 11:57


Անկարան և Բաքուն քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Անկարան և Բաքուն քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիգ Իսլամզադեն և նրա թուրք գործընկեր Զիա Ջեմալ Քադիօղլուն քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ բարձրաստիճան զինվորականների բանակցությունները կայացել են Անկարայում: Քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակել առաջիկա համատեղ նախագծերի շուրջ:

Ըստ աղբյուրի` հանդիպումների ընթացքում ընդգծվել է ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու կարևորությունը:

Ադրբեջանն ու Թուրքիան 2023 թվականին 16 համատեղ զորավարժություն են անցկացրել։ Բաքվում բազմիցս հայտարարել են, որ ադրբեջանական բանակը զարգանալու է թուրքական մոդելով։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը