Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսվելուց առաջ խորհրդարանի շենքի մոտ բողոքի գործողություն են սկսել մի շարք բնապահպաններ՝ ընդդեմ «Ընդերքի մասին» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի։ Նրանք ձեռք ձեռքի բռնած պատ կազմելով, դեմքով դեպի ԱԺ–ի շենքը կանգնել են և պահանջել դադարեցնել բնության անխնա օգտագործումը։
«Էկոդար» կազմակերպության իրավաբան Արթուր Գրիգորյանը«7օր»–ին ասել է, որ այս օրինագծով, ըստ էության, հասարակությունը մեկուսացվում է բնապահպանական բոլոր գործընթացներից։
–Սահմանվում են հանրային լսումներ կազմակերպելու սեղմ ժամկետներ։ Բայց գործնականում այդ սահմանափակ ժամկետներում հնարավոր չէ հասնցել մասնակցել լսումներին,–ընդգծել է,–իսկ օրինակ, այս նախագծով Բ կատեգորիայում ներառված են անտառահատումներ՝ 5հա և ավելին, քաղաքաշինական կառուցապատումներ և այլն, ընդհանրապես հանրային լսում չի անցկացվելու։ Դա միայն նախաձեռնողի կամ համայնքի ղեկավարի կամքով է արվելու։ Ինչպես նաև, մասնագիտական փորձաքննություն չի անցկացվելու։ Իսկ 5 հեկտարից ցածր, ընդհանրապես ենթակա չէ փորձաքննության։ սա խայտառակություն է, աբսուրդ։ Իրենք արտահերթով բերեցին այս օրինագիծը, որովհետև չէին սպասում, որ մենք կարող ենք խորհրդարանի սայտը քչփորենք, գտնենք և աղմուկ բարձրացնենք։
Ա. Գրիգորյանը նաև ավելացրել է, որ օրինագծի ընդունումից հետո էլ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են, որպեսզի այն կյանքի չկոչվի։
–Հարկ եղած դեպքում կարելի է հարցը քաղաքականացնել։ Իմ խորին համոզմամբ, ցանկացած հարց, որն արդարացի լուծում չի ստանում մասնագիտական, իրավական հարթության վրա, քաղաքականացվում է։ Բնապահպանական հանրության նպատակը պետք է լինի նաև այդ քաղաքականացված գործընթացից օգուտներ քաղել։ Այն ուժերը, որոնք շրջանառելու են այս խնդիրը՝ իրենց նպատակներից ելնելով, մենք էլ պետք է փորձենք այնպես անել, որ ոչ միայն խոսեն այդ մասին, այլ ինչ–որ բան անեն,–նշել է նա։
Իսկ արդեն ԱԺ–ի նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ սա ընդերքը բարբարոսաբար շահագործելու օրինագիծ է ու առաջարկել է դեմ քվեարկել դրան։
Ի վերջո, 73 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Ընդերքի մասին»օրինագիծըերկրորդ ընթերցմամբ ընդունվել է։
Բողոքի գործողություն ԱԺ–ի դիմաց
Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսվելուց առաջ խորհրդարանի շենքի մոտ բողոքի գործողություն են սկսել մի շարք բնապահպաններ՝ ընդդեմ «Ընդերքի մասին» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի։ Նրանք ձեռք ձեռքի բռնած պատ կազմելով, դեմքով դեպի ԱԺ–ի շենքը կանգնել են և պահանջել դադարեցնել բնության անխնա օգտագործումը։
«Էկոդար» կազմակերպության իրավաբան Արթուր Գրիգորյանը «7օր»–ին ասել է, որ այս օրինագծով, ըստ էության, հասարակությունը մեկուսացվում է բնապահպանական բոլոր գործընթացներից։
–Սահմանվում են հանրային լսումներ կազմակերպելու սեղմ ժամկետներ։ Բայց գործնականում այդ սահմանափակ ժամկետներում հնարավոր չէ հասնցել մասնակցել լսումներին,–ընդգծել է,–իսկ օրինակ, այս նախագծով Բ կատեգորիայում ներառված են անտառահատումներ՝ 5հա և ավելին, քաղաքաշինական կառուցապատումներ և այլն, ընդհանրապես հանրային լսում չի անցկացվելու։ Դա միայն նախաձեռնողի կամ համայնքի ղեկավարի կամքով է արվելու։ Ինչպես նաև, մասնագիտական փորձաքննություն չի անցկացվելու։ Իսկ 5 հեկտարից ցածր, ընդհանրապես ենթակա չէ փորձաքննության։ սա խայտառակություն է, աբսուրդ։ Իրենք արտահերթով բերեցին այս օրինագիծը, որովհետև չէին սպասում, որ մենք կարող ենք խորհրդարանի սայտը քչփորենք, գտնենք և աղմուկ բարձրացնենք։
Ա. Գրիգորյանը նաև ավելացրել է, որ օրինագծի ընդունումից հետո էլ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են, որպեսզի այն կյանքի չկոչվի։
–Հարկ եղած դեպքում կարելի է հարցը քաղաքականացնել։ Իմ խորին համոզմամբ, ցանկացած հարց, որն արդարացի լուծում չի ստանում մասնագիտական, իրավական հարթության վրա, քաղաքականացվում է։ Բնապահպանական հանրության նպատակը պետք է լինի նաև այդ քաղաքականացված գործընթացից օգուտներ քաղել։ Այն ուժերը, որոնք շրջանառելու են այս խնդիրը՝ իրենց նպատակներից ելնելով, մենք էլ պետք է փորձենք այնպես անել, որ ոչ միայն խոսեն այդ մասին, այլ ինչ–որ բան անեն,–նշել է նա։
Իսկ արդեն ԱԺ–ի նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ սա ընդերքը բարբարոսաբար շահագործելու օրինագիծ է ու առաջարկել է դեմ քվեարկել դրան։
Ի վերջո, 73 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Ընդերքի մասին»օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է։
7or.am