Լրահոս

28.11.2011 12:39


Ինչո՞ւ է ադրբեջանցիներին անհրաժեշտ կոտրել մարքեթինգի մասին կայքը

Այսօր առավոտյան, բացելով մեր կայքը՝ www.emporium.am, մեզ ողջունեցին ադրբեջանական բարբաջները և տարօրինակ տեքստ: Բայց շուտով նաև պարզեցինք, որ ունենք ևս 98 բախտակից ընկեր: Նայելով ցանկը՝ չհասկացանք ադրբեջանական կողմի տրամաբանությունը: EMPORIUM-ը Հայաստանում առաջին մարքեթինգային գիտահանրամատչելի ամսագիրն է: Թե ինչու էր նրանց անհրաժեշտ կոտրել մի կայք, որտեղ ներկայացվում են գովազդային հոլովակների, մարքեթինգային տարբեր գործիքների, հայկական շուկայի որոշ սեգմենտների վերլուծություններ, անհասկանալի է:

Ինչևէ, այս պահի դրությամբ մեր կայքի թիմն աշխատում է www.emporium.am –ը վերականգնելու ուղղությամբ, իսկ մենք ներողամտություն ենք հայցում կայքի այցելուներից՝ այս ժամանակավոր խոտանի պատճառով:

Այս խորագրի վերջին նյութերը