Լրահոս

28.11.2011 12:36


Ծխահեղձ է եղել

Նոյեմբերի 25-ին`ժամը 13.07-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 48 շենքի 24-րդ բնակարանում հայտնաբերվել է ծխահեղձ եղած տղամարդու դի, սենյակում առկա է ծխապատ գոտի:

Դեպքի վայր են մեկնել  մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բնակարանում մասամբ այրվել են բազմոցը և բազկաթոռը, որի հետևանքով տան բնակիչ,1927 թվականին ծնված  Վագարան Գևորգյանը  ծխահեղձ է եղել:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այս խորագրի վերջին նյութերը