Լրահոս

28.11.2011 12:17


Ռ. Մելքոնյան. «Էրդողանն անուղղակիորեն ներողություն է խնդրել նաև հայերից»

«Դերսիմում մի քանի տարեց հայեր ինձ հետ զրույցներում նշում էին, որ 1915-ին կիսատ թողածը տարիներ անց թուրքերը շարունակեցին արդեն Դերսիմում»,-այսօր հրավիրված ասուլիսին ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ 1937-1938 թվականներին քրդերի դեմ Դերսիմում թուրքական իշխանությունների կողմից իրականացված գործողությունները տեղավորվում են ցեղասպանություն եզրույթի մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ներողություն էր խնդրել Դերսիմի կոտորածների համար։ Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ Էրդողանն այս քայլով անգիտակցաբար և անուղղակիորեն ներողություն է խնդրել նաև այնտեղ կոտորված հայերից: «Ես խորհուրդ կտայի Էրդողանին ուսումնասիրել արխիվները, ինչը նրան թույլ կտա ներողություն խնդրել նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար: Որոշ վերլուծաբաններ, այսպես թե այնպես, գտնում են, որ Թուրքիայի վարչապետն իր ներողության ակցիայով թուրք հասարակությանը նախապատրաստում է Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելուն»,–ասել է թուրքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը