Մեզ համար զարմանալի չէ այլեւս, որ աշխարհի այդ ժողովրդավարական հատվածը այնքան կտրուկ չարձագանքեց, երբ Դաշտային Արցախից եւ Շահումյանի շրջանից արտաքսվում էին բնիկ հայերը, որոնց մի մասն էլ զոհ դարձավ արնախում թյուրք-թաթարական խառնամբոխին:
Այս պատերազմում, եւ առհասարակ հայ-ադրբեջանական հակամարտությունում, Արեւմուտքն ու Ռուսաստանը առաջնորդվել ու առաջնորդվում են երկակի չափանիշներով: Նույնն է նաեւ այս երկուսի կեցվածքը հայ-թուրքական հորջորջվող հարաբերություններում:
Ուստի, Հայ Արիական Միաբանությունը միշտ կարեւորել է զորավոր հայկական բանակի գոյությունը եւ ամենօրյա սպառազինության անհրաժեշտությունը: Մենք կարեւորում ենք նաեւ բանակի մարտական ոգին, ցեղակրոն-արիական գաղափարների ներմուծումը ազգային բանակ, որն ավելի հզոր եւ անպարտելի զենք է զինվորի համար:
Հայ Արիական Միաբանությունը ողջունելի է համարում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի կտրուկ եւ ազդեցիկ արձագանքները՝ հակամարտության գոտում ադրբեջանական դիպուկահարների վնասազերծմանն ուղղված: Բազմիցս առաջարկել ենք լինել կտրուկ, քանզի թշնամին ոչ միայն վախկոտ է, այլեւ՝ նենգ:
Մենք վաղուց Հայաստանն ու Արցախը միացյալ պետություն ենք ընկալում (հիմք ընդունելով ինչպես պատմական իրողությունը, այնպես էլ ՀՀ-ԼՂՀ խորհրդարանների վերամիավորման որոշումը) եւ կարեւորում ենք միասնական հայկական բանակի գոյությունն ու պատասխան հարվածների անհրաժեշտությունը:
Այս առումով ողջունելի է պատժիչ գործողության մեկնարկը հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով: Հայկական զինված ուժերը այլեւս պատասխանելու են Ադրբեջանի սադրիչ գործողություններին եւ արդեն պատժում են: □Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ□,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, եւ հայ արիները նույնպես պատրաստ են ենթարկվել այս հրամանին: Ինչպես ՀՀ նախագահն է ասել, նաեւ մեզ է համար հայ զինվորի կյանքը չափազանց թանկ, եւ յուրաքանչյուր հայորդու կյանքի դիմաց թշնամին պետք է տասնապատիկ կորուստներ ունենա:
Ողջունում ենք նաեւ Արցախի պաշտպանության բանակի վերջին հայտարարությունը, որ ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում թշնամին տվել են 7 զոհ եւ վիրավորներ, վերջերս դիրքերում զոհված 2 հայորդիների կյանքի դիմաց: Ներքաղաքական ընդվզումներից Ադրբեջանը զերծ պահելու համար պաշտոնական Բաքուն փորձում է սահմանային սադրանքներով մնալ իշխանությանը կառչած, բայց հայկական պատասխան հարվածները պետք է այդ սադրանքները պատուհաս դարձնեն ոսոխի գլխին: Հարմար պահի դեպքում՝ անգամ պետք է գրոհել ադրբեջանական դիրքերի վրա, եւ հայկական սահմաններն էլ ավելի առաջ տանել՝ դեպի պատմական ու բնական Հայաստանի արեւելյան մասերը:
Այս ամենը հաշվի առնելով Հայ Արիական Միաբանությունը կոչ է հղում ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ արագ եւ առավել կտրուկ արձագանքել հայկական բանակում տեղ գտած որոշ անառողջ երեւույթներին, մեղավորներին պատժել ռազմական եւ պատերազմական խիստ օրենքներով, քանզի այժմ զինադադար է, բայց պատերազմն ավարտված չէ: Համայն հայությանն էլ կոչ ենք անում սատարել մեր բանակին եւ յուրաքանչյուր հայորդի պետք է դառնա զինվորն ազգի:
Մենք այս իրավիճակում եւ մեր համազգային նպատակներին հասնելու համար պետք է ստեղծենք համահայկական միացյալ բանակ, իսկ համախմբված ազգն ամենուր պետք է պայքարի հայության թշնամիների դեմ նաեւ քաղաքաական, տնտեսական, հոգեւոր, մշակութային եւ այլ ոլորտներում:
ՀԱՄ. «Պատասխան հարվածը պետք է գրոհի վերածել»
Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակավոր անդորրն իզուր չէ, որ համարվում է հարաբերական զինադադար:
1994թ., հայկական զորքերի առաջընթացը դեպի Բաքու կանխելու համար, ադրբեջանական կողմի աղերսները լսելի դարձան միջազգային կոչվող հանրությանը եւ իրենց ադրբեջանցի որակող թյուրք-թաթարական խառնամբոխի շնագայլային կաղկանձին ի վերջո արձագանքեց ինքն իրեն ժողովրդավարական հռչակած աշխարհի հատվածը:
Մեզ համար զարմանալի չէ այլեւս, որ աշխարհի այդ ժողովրդավարական հատվածը այնքան կտրուկ չարձագանքեց, երբ Դաշտային Արցախից եւ Շահումյանի շրջանից արտաքսվում էին բնիկ հայերը, որոնց մի մասն էլ զոհ դարձավ արնախում թյուրք-թաթարական խառնամբոխին:
Այս պատերազմում, եւ առհասարակ հայ-ադրբեջանական հակամարտությունում, Արեւմուտքն ու Ռուսաստանը առաջնորդվել ու առաջնորդվում են երկակի չափանիշներով: Նույնն է նաեւ այս երկուսի կեցվածքը հայ-թուրքական հորջորջվող հարաբերություններում:
Ուստի, Հայ Արիական Միաբանությունը միշտ կարեւորել է զորավոր հայկական բանակի գոյությունը եւ ամենօրյա սպառազինության անհրաժեշտությունը: Մենք կարեւորում ենք նաեւ բանակի մարտական ոգին, ցեղակրոն-արիական գաղափարների ներմուծումը ազգային բանակ, որն ավելի հզոր եւ անպարտելի զենք է զինվորի համար:
Հայ Արիական Միաբանությունը ողջունելի է համարում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի կտրուկ եւ ազդեցիկ արձագանքները՝ հակամարտության գոտում ադրբեջանական դիպուկահարների վնասազերծմանն ուղղված: Բազմիցս առաջարկել ենք լինել կտրուկ, քանզի թշնամին ոչ միայն վախկոտ է, այլեւ՝ նենգ:
Մենք վաղուց Հայաստանն ու Արցախը միացյալ պետություն ենք ընկալում (հիմք ընդունելով ինչպես պատմական իրողությունը, այնպես էլ ՀՀ-ԼՂՀ խորհրդարանների վերամիավորման որոշումը) եւ կարեւորում ենք միասնական հայկական բանակի գոյությունն ու պատասխան հարվածների անհրաժեշտությունը:
Այս առումով ողջունելի է պատժիչ գործողության մեկնարկը հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով: Հայկական զինված ուժերը այլեւս պատասխանելու են Ադրբեջանի սադրիչ գործողություններին եւ արդեն պատժում են: □Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ□,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, եւ հայ արիները նույնպես պատրաստ են ենթարկվել այս հրամանին: Ինչպես ՀՀ նախագահն է ասել, նաեւ մեզ է համար հայ զինվորի կյանքը չափազանց թանկ, եւ յուրաքանչյուր հայորդու կյանքի դիմաց թշնամին պետք է տասնապատիկ կորուստներ ունենա:
Ողջունում ենք նաեւ Արցախի պաշտպանության բանակի վերջին հայտարարությունը, որ ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում թշնամին տվել են 7 զոհ եւ վիրավորներ, վերջերս դիրքերում զոհված 2 հայորդիների կյանքի դիմաց: Ներքաղաքական ընդվզումներից Ադրբեջանը զերծ պահելու համար պաշտոնական Բաքուն փորձում է սահմանային սադրանքներով մնալ իշխանությանը կառչած, բայց հայկական պատասխան հարվածները պետք է այդ սադրանքները պատուհաս դարձնեն ոսոխի գլխին: Հարմար պահի դեպքում՝ անգամ պետք է գրոհել ադրբեջանական դիրքերի վրա, եւ հայկական սահմաններն էլ ավելի առաջ տանել՝ դեպի պատմական ու բնական Հայաստանի արեւելյան մասերը:
Այս ամենը հաշվի առնելով Հայ Արիական Միաբանությունը կոչ է հղում ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ արագ եւ առավել կտրուկ արձագանքել հայկական բանակում տեղ գտած որոշ անառողջ երեւույթներին, մեղավորներին պատժել ռազմական եւ պատերազմական խիստ օրենքներով, քանզի այժմ զինադադար է, բայց պատերազմն ավարտված չէ: Համայն հայությանն էլ կոչ ենք անում սատարել մեր բանակին եւ յուրաքանչյուր հայորդի պետք է դառնա զինվորն ազգի:
Մենք այս իրավիճակում եւ մեր համազգային նպատակներին հասնելու համար պետք է ստեղծենք համահայկական միացյալ բանակ, իսկ համախմբված ազգն ամենուր պետք է պայքարի հայության թշնամիների դեմ նաեւ քաղաքաական, տնտեսական, հոգեւոր, մշակութային եւ այլ ոլորտներում:
Հայ Արիական Միաբանություն