Լրահոս

28.11.2011 11:46


Դեկտեմբերը ցուրտ կլինի

Դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C: Բարձր լեռնային շրջաններում` 2000 մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավական ցածր են` -5...- 110C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20 % դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984թ.)  հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում  (Օձուն, Բագրատաշեն): Առավել ցուրտ  դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև -14... -150C, իսկ բացարձակ նվազագույնը  2002 թվականին  հովտային շրջաններում հասել է -320C: Լեռնային շրջաններում  ամենացածր ջերմաստիճանը հասել է -400C (Պաղակն) 1948 թ.:

Վերջին տասնամյակում խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002 թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:

Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -320C (Արարատ), ցերեկը`  -160C, Երևանում` –280C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին  բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը համապատասխանաբար եղել է -270C (1953 թ.) և -230C:

Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել  1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թթ, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21...+220C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24...+260C (Շնող, Բագրատաշեն, Կապան):

Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավական բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38 մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20 մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25 մմ, նախալեռներում` 30 մմ, լեռնային շրջաններում` 60 մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90 մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել են 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003 թթ.-ին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%-ը, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թթ.-ին, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:

Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:

Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վրկ, պոռթկումները` 23 մ/վրկ: Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնուքագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում:

2011 թ. դեկտեմբեր ամսվա կլիմայական կանխատեսումը Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-30C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:   Առանձին   օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը  մինչև  4...60C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`  գիշերը մինչև  -10...-130C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -11...-140C, միջին բացարձակ առավելագույնը` 10...110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15...26 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ: Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր,Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6...-80C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը`  մինչև  +1...-30C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում  գիշերը մինչև  -20...-250C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -15...-210C, միջին բացարձակ առավելագույնը` 4...80C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...55 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ: Լոռու մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է  -2...-40C,  որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև   2...60C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15...-200C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-200C, միջին բացարձակ առավելագույնըª 11...120C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ: (նորման` 19...20 մմ): Լեռնանցքներում առանձին օրերի սպասվում է մառախուղ: Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...+10C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև  3...80C,  ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -8...-130C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնըª  -9...-120C, միջին բացարձակ առավելագույնը` 14...170C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ  (նորման` 21...23 մմ): Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1...-30C, լեռնային շրջաններում` -6...-80C,    որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև`  4...60C, լեռնային շրջաններում` 0...-30C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-150C, լեռնային շրջաններում` -18...-230C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -12...-130C, լեռնային շրջաններում` -17...-180C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 10...110C,  լեռնային շրջաններում` 5...60C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային  շրջաններում  28...35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ : Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 0...30C, լեռնային շրջաններում` -3...-50C,    որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև`  +5...100C, լեռնային շրջաններում` 0...+30C, ամսվա երկրորդ կեսին օդի  ջերմաստիճանի նվազում` գիշերը  հովտային շրջաններում մինչև` -7...-120C, լեռնային շրջաններում` -10...-150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններումª -6...-100C, լեռնային շրջաններումª  -13...-200C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում  15...190C, լեռնային շրջաններումª 11...140C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային  շրջաններում  15...27 մմ,  լեռնային շրջաններում 19...54 մմ): Աանձին օրերի սպասվում է մառախուղ:

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-30C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում`  ցերեկը  մինչև  3...50C,  ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10...-120C, բարձրադիր մասերում  մինչև -8...-100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-130C, միջին բացարձակ առավելագույնը` 10...110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրերի սպասվում է  մառախուղ:

Սևանա  լճի  ջրի  2011թ.  հոկտեմբեր  ամսվա  հաշվեկշիռը

Սևանա լճի ավազանում հոկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 5.0... 7.50C, որը   նորմայից ցածր է 1 աստիճանով: Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 12-ին` 22...240C, երբ օրական միջին ջերմաստիճանը  բարձր է եղել նորմայից 4-6 աստիճանով: Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 31-ին` -2...-70C, երբ օրական միջին ջերմաստիճանը  նորմայից ցածր  է եղել 4.0 – 8.0 աստիճանով: Ամսվա ընթացքում տեղումները կազմել են նորմայի 70-130%: Գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի` 104%, տեղումների քանակը  լճի  մակերևույթի  վրա եղել է 56.3 մլն. խոր.մ, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 163.5 մլն. խոր.մ, որը կազմում է  նորմայի  113%: Սևանա  լճի մակարդակն ամսվա  ընթացքում իջել  է 5,2սմ  և  կազմել` 1900,213մ:

 

Այս խորագրի վերջին նյութերը