«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ իրենք կողմ են հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը։
Մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ հայ–թուրքական առկա հարաբերություններում ՀԱԿ-ի միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը։ ՀԱԿ-ը նաև Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնել։
Այս կապակցությամբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «7օր»-ին ասել է, որ իշխանությունն այս պահին ոչ միայն ՀԱԿ-ի, այլև Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կարիքն է զգում։
-Վաղուց եկել է ժամանակը, որ Հայաստանի իշխանությունները, բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմության և առաջին հերթին Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցությամբ, մի մեծ քաղաքական խորհրդհրդակցություն ձեռնարկեն, որտեղ բոլորը կկարողանան կամավոր, թե նույնիսկ պարտադրված, արտահայտել իրենց տեսակետն ու տեսլականը հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին։ Մեզ հավաքական կարծիք է պետք, ոչ թե պետք է մի իշխանության, ոչ թե մի կոալիցիայի, այլ հայ ժողովրդի մեծամասնության շահերը արտահայտող կարծիք,– ասել է Ա. Սաֆարյանը։
Նա նաև նշել է, որ հայության հավաքական պահանջը և ակնկալիքը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից ստանալու և համախմբելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի բոլոր կուսակցությունները 10-20 էջի սահմաններում ներկայացնեն կարգավորման իրենց տեսլականը, որը հետագայում կվերածվի գրքի և կդառնա հավաքական տեսակետի հիմքը։
-Առանց դրա, ի՞նչ էլ մենք խոսենք, միայն վիճաբանության, թշնամանքի, լարվածության առիթ է դառնալու։
Ա. Սաֆարյան. «Մեզ հավաքական կարծիք է պետք»