Լրահոս

28.11.2011 10:45


Ռուբեն Թորոսյանին խորհուրդը Սերժ Սարգսյանին

ՀՀ  Նախագահի նստավայր

Պրոֆեսոր Ս. Սարգսյանին

Հարգելի Սերժ Ազատի,

հիշի՛ր, կարևորը ոչ թե  օտարերկրացի Պրեսկոտի կամ Ռուշայլոյի բառապաշարից  «հիմնականում» բառի հանելն  է /Հ.Գ.1/, այլ մեր հասարակության մոտ «օրինական» բառի  հաստատումն է, որի մասին  չես էլ  մտածում:

Այդ կապակցությամբ, խորհուրդ եմ տալիս  նաև, որ նախընտրական գործընթացներում, նույնպես,  օտարերկրյա  «օգնության» զգացմունք  չզգաս /Հ.Գ.2/...

...ա~յ,  դա՛ արժե հանել:

Հարգանքով՝

ՀՀ  Գերագույն  խորհրդի  պատգամավոր

Ռ. Թորոսյան

Հ.Գ.1 -  «Այստեղ ուզում եմ շեշտել, որ վերջին երկու ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող ընտրություններ: Եվ մեր նպատակն է, որպեսզի այդ «հիմնականում» բառը հանվի»։

26.11.11թ. – Ս. Սարգսյան

Հ.Գ.2 -  ՌԴ  Նախագահին՝ "Мы всегда ощущали вашу помощь в предвыборном процессе. Буду честен: мы никогда раньше не ощущали такого однозначного подхода"

24.03.08թ. – Ս. Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը