Քաղաքական

14.09.2024 20:50


ՔՊԿ-ի կարգախոսը՝ էլի փող կեր, էլի խախտի, էլի խախտի, էլի փող կեր (տեսանյութ)

ՔՊԿ-ի կարգախոսը՝ էլի փող կեր, էլի խախտի, էլի խախտի, էլի փող կեր (տեսանյութ)

Այն, որ ՔՊԿ-ականները՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ, շատ են սիրում ուտել, գաղտնիք չէ։ Իրենց մոտ երկիր կառավարելն ուտելու հետ է ասոցացվում։ Բայց հատկապես սիրում են բյուջեի փողերն ուտել ու խախտել բոլոր գրված ու չգրված օրենքները։

Օրինակ, կերել են ջրահեռացման ցանցերի կառուցման համար քաղաքային բյուջեից հատկացված շուրջ 2 միլիարդ դրամը․ ջրահեռացման համակարգը չի աշխատում, դիտահորերը համատարած խցանված են, հորդառատ անձրևի դեպքում էլ Երևանն ամեն անգամ Վենետիկի է վերածվում։

Ինչպես կասեր «դասականը»՝ էլի փող կեր, էլի խախտի, էլի խախտի, էլի փող կեր, խախտի, փող կեր, փող կեր, խախտի․․․

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը