Աշխարհ

14.09.2024 17:40


Գազայում իսրայելական բանակի հարվածների հետևանքով երկու օրում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել

Գազայում իսրայելական բանակի հարվածների հետևանքով երկու օրում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական բանակի ռմբակոծությունների ու գնդակոծությունների հետևանքով երկու օրում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներին հղումով։

Գերատեսչության տվլալներով՝ վերջին 48 ժամվա ընթացքում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է 64 մարդ։ Եվս 155 մարդ վիրավորվել է և տեղափոխվել պաղեստինյան անկլավի տարբեր հիվանդանոցներ։

Ըստ ներկայացված տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից առ այսօր Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41,182-ի, վիրավորում է ստացել 95,280 պաղեստինցի։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը