Լրահոս

28.11.2011 10:37


Պատահար խաչմերուկում

Նոյեմբերի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, թիվ 39 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել է «Հոնդա Ցիվիկ» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝  լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած «Դեու Նեքսիա» տաքսի ավտոմեքենայի, ինչից հետո Կասյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած «Մազդա» մակնիշի ավտոմեքենան, խուսափելով վթարի ենթարկվելուց, հետընթաց է կատարել և բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Միկրոավտոբուսի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը