ՀՀ բնապահպանության նախարարություն. «Առաջարկում ենք ժխտողական կեցվածքը փոխարինել կառուցողական դիրքորոշմամբ»
ՀՀ կառավարությունն ազգային ժողով է ներկայացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1995 թվականին: Հետագա տարիներին, հասարակական զարգացումների հետևանքով, որոշ դրույթներ բավարար չափով չեն արտահայտում ներկա իրավահարաբերությունները:
Առաջացրել էր նոր իրողություններին համապատասխանեցնելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժետություն: Օրենքի բարելավվման հիմնական նպատակադրումն եղել է շրջակա միջավայրի պահպանության և գործարար միջավայրի բարելավման գործողությունների համամասնությունների սահմանումը: Մասնավորապես`
• ներկայացված նախագծում գործունեություններն ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության, դասակարգվել են երեք կատեգորիաների (ա, բ, գ), լրացվել են գործունեության նոր տեսակներով, որոնք ներառված են ՀՀ կառավարության կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայով:
• Էականորեն կրճատվել են փորձաքննության իրականացման ժամկետները, գործող օրենքում բոլոր գործունեությունների համար սահմանված է 120 օրյա ժամկետ, փոփոխված օրենքի նախագծում յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանվել են առանձին ժամկետներ` ա) կատեգորիայի համար 60, բ) կատեգորիայի համար 40 և գ) կատեգորիայի համար 30 օրով):
• Գործող օրենքում նախնական` ծանուցման փուլն անավարտ էր: Գործունեություն ձեռնարկողը հնարավորություն է ստացել գ) կատեգորիայի գործունեության դեպքում փորձաքննական եզրակացությունը ստանալ նախնական փուլում` 30 օրյա ժամկետում /նախկին 120 օրյա ժամկետի փոխարեն/:
• Օրենքը լրացվել է նաև «Փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվետվության բովանդակությունը» գլխով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի իրականացման թափանցիկությունը և կարգավորման հստակությունը:
• ա) և բ) կատեգորիաների համար ծանուցման փուլի ավարտին ձեռնարկողին է տրվում տեխնիկական առաջադրանք, որը պարունակում է տվյալ գործունեության շրջակա միջավայրի ազդեցության գնահատմանը /ՇՄԱԳ/ վերաբերող համապատասխան պահանջներ, ինչը բավականին հեշտացնում և պարզեցնում է ձեռնարկողի գոծունեությունը:
• Հստակորեն տարանջատվել և պարզեցվել են նախնական և հիմնական փուլերի փորձաքննական գործընթացները:
• Օրենքը մոտեցվել է միջազգային չափանիշներին, մասնավորապես, ներառվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և շրջակա միջավայրի վրա ռազմավարական էկոլոգիական գնահատում հասկացողությունները և նշված գործընթացների ընթացակարգերը:
• Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի և «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրավիրված միջազգային փորձագետի կողմից մշակվել է օրենքի նոր գլուխ` «Անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեությունների փորձաքննություն», որը մինչ այդ բացակայել է: Նշված լրացումը հնարավորություն կտա կարգավորել Հայաստանի Հանրապետության և հարևան երկրների միջև ոլորտին վերաբերող միջպետական հարաբերությունները:
• ՀՀ օրենքի նախագծում վճարման ձևը սահմանվել է պետական տուրքը և համապատասխան փոփոխություն է առաջարկվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում:
Մինչև շրջանառվելը օրենքի նախագիծը ներկայացվել է նաև Ժնևում «Էսպո» կոնվենցիայի քարտուղարություն և արժանացել հավանության:
Համաձայն գործող օրենսդրության լիազորված մարմինը երկրի ներսում նույնպես ապահովել է հանրության իրազեկելու և հանրության մասնակցությունն ապահովելու պահանջվող ընթացակարգերը.
1.սույն թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը.
2. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետություն օրաթերթում տպագրվել է օրենքի հանրային քննարկման մասին հայտարարություն, որը կայացել է նոյեմբերի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում:
Նախագծի քննարկմանը մասնակցել են` ՀՀ ԱԺ-ի, ԵԱՀԿ-ի, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Էկոդար, Շողեր միություն, Բուրգ հասարակական կազմակերպությունների, հանրային ռադիոյի, Հայկական տեխնիկական ակադեմիայի և Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներ:
Սակայն նոյեմբերի 25-ին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ հրապարակել են հայտարարություն, որով պահանջում են ՀՀ ԱԺ-ի սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստից հանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնական պատճառաբանությունը լիարժեք հանրային քննարկում ապահովելու և օրենքի նախագծին ներկայացվող հետևյալ պահանջներն են.
- չի ապահովվում հասարակության պատշաճ ծանուցման, ձեռնարկողի/ներկայացնողի կողմից ՇՄԱԳ/ՌԷԳ իրականացման եւ դրանում հասարակության նախնական փուլում պատշաճ ներգրավման ու հասարակության կարծիքի հաշվի առնելու հարցերը,
- չի ծառայում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական նպատակի իրականացմանը, քանի որ բացակայում է օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ, մասնագիտորեն հիմնավորված նորմատիվա-իրավական հիմքը, մասնավորապես շրջակա միջավայրին հասցվող վնասի տնտեսական գնահատման կարգը,
- բացակայում է փորձաքննությունն իրականացնող պետական լիազոր մարմնի եւ փորձագետների համապատասխան իրավական պատասխանատվությունը սահմանող նորմերը:
Ակնհայտ է, որ ներկայացված պահանջների մի մասը ամրագրված են անգամ ՀՀ հիմնական օրենքով` Սահմանադրությամբ: Մյուս պահանջների վերաբերյալ դեռևս հոկտեմբերի 25-ի ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված իր նամակում ճիշտ ձևակերպումներ է տվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը, որն առաջարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին զուգահեռ պետք է նաև կատարվեն լրացումներ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում` նախատեսելով համապատասխան պատասխանատվություն օրենքի պահանջները չկատարելու համար»:
Կառուցողական այս մոտեցումը տվել է իր արդյունքը. կատարված առաջարկություններից որոշներն արդեն իսկ ներառված են օրենքի նախագծում, և կազմակերպությունն հայտնել է իր պատրաստակամությունը` հետագայում նույնպես այդ ուղղությամբ համագործակցելու նախարարության հետ:
Նման հնարավորություն ունեն նաև օրենքի նախագծի ներկա վիճակով չբավարարված կազմակերպություններն ու անհատները, որոնց առաջարկում ենք ժխտողական կեցվածքը փոխարինել կառուցողական դիրքորոշմամբ և նպաստել շրջանառվող նախագծի որակական բարելավմանը: Նախարարությունը շարունակում է ընդունել հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները` ակնկալելով, որ օրենքի նախագծի ընդունումը կբարելավի փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ` մոտեցնելով միջազգային նորմերին և ստանդարտներին, միաժամանակ կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը:
ՀՀ բնապահպանության նախարարություն. «Առաջարկում ենք ժխտողական կեցվածքը փոխարինել կառուցողական դիրքորոշմամբ»
ՀՀ կառավարությունն ազգային ժողով է ներկայացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1995 թվականին: Հետագա տարիներին, հասարակական զարգացումների հետևանքով, որոշ դրույթներ բավարար չափով չեն արտահայտում ներկա իրավահարաբերությունները:

ՀՀ բնապահպանության նախարարություն