Աշխարհ

14.09.2024 19:52


Մասնագետները բացահայտել են «ճչացող մումիայի» մահվան պատճառը

Մասնագետները բացահայտել են «ճչացող մումիայի» մահվան պատճառը

Երկար բանավեճերից հետո գիտնականները վերջապես պարզել են մոտ մեկ դար առաջ՝ 1935 թվականին Լուքսորի մոտակայքում հայտնաբերված՝ այսպես կոչված «ճչացող մումիայի» մահվան պատճառը։ Հայտնագործությունն այն ժամանակ զարմացրել էր հնագետներին. այն շատ առումներով արտասովոր մումիա էր, հետն էլ՝ աղավաղված դեմքով:

Կնոջ զմռսված դեմքի այդքան տարօրինակ, նույնիսկ վախեցնող արտահայտության պատճառի բազմաթիվ վարկածներ կային, գրում է planet-today-ը։ Հարցի պատասխանը ստացվեց միայն վերջերս: Եգիպտական ​​ վեհակերտ թաղումների չափանիշներով կնոջ դին հայտնաբերվել է բավականին համեստ, հին, փայտե սարկոֆագում՝ ճարտարապետ Սենմութի ընտանիքի անդամների թաղման համար նախատեսված որմնախորշում։

Սարկոֆագը բացելիս գիտնականների աչքին էր զարնել մումիայի դեմքն աղավաղած ցավի ծամածռությունը: Առաջին վարկածով պատճառն անորակ զմռսումն էր։ Տեսականորեն, եթե զմռսումը չափազանց վաղ է արվել, կարող էր դեմքն աղավաղող բնական հետմահու մկանային ջղակծկում առաջանալ:

Սակայն ժամանակակից հետազոտական ​​եղանակների օգնությամբ մասնագետները պարզել են, որ զմռսման բուն ալգորիթմը պահպանվել է, որակը մնացել է բարձր մակարդակի վրա, իսկ զմռսող վարպետներն «հեղինակությանը վայել» թանկարժեք նյութեր են օգտագործել։ Մասնավորապես՝ ներմուծված խունկ և խեժ, որոնց շնորհիվ ներքին օրգանները լավ են պահպանվել։ Ճիշտ է, ներքին օրգանները սովորաբար ընդհանրապես հեռացվում են, իսկ այս դեպքում թե ինչու դա չի արվել, նույնպես առեղծված է։

Գլխավոր հարցերին՝ որն է մահվան պատճառը և ինչու է դեմքին դրոշմվել նման ցավոտ արտահայտություն, այժմ գտնվել է մեկ ընդհանուր պատասխան: Ամենահավանական պատճառն անհաջող այցն է տեղական ատամնաբույժին: Ամենայն հավանականությամբ, բարբարոսաբար հեռացված ատամները հանգեցրել են շոկային վիճակի կամ սրտի կաթվածի։ Արդյունքում մարմինն արագ փայտացման է ենթարկվել:

Այս խորագրի վերջին նյութերը