Կարծիք

14.09.2024 08:00


Ձեր մոտ չի ստացվում կառավարել ոչ մի մակարդակում․ հեռացե՛ք

Ձեր մոտ չի ստացվում կառավարել ոչ մի մակարդակում․ հեռացե՛ք

Տղերք` դէ չի ստացվում էլի ձեր մոտ, չի ստացվում։ Չի ստացվում կառավարել ոչ մի մակարդակում։ Դուք տապալվել եք թե՛ պետական կառավարման համակարգում, և թե՛ համայնքային կառավարման համակարգում։ Տապալել ու տապալվել եք ամենուր և ամեն տեղ ու տարբեր իրավիճակներում` անձրևից մինչև պատերազմ։

Դուք այս 6 տարում գոնե փորձի վրա այդպես էլ չսովորեցիք,

Դուք այս 6 տարում այդպես էլ ձեռք չբերեցիք ճգնաժամային և սթրեսային իրավիճակներում կառավարման կարողություններ, հմտություններ և ունակություններ։

Հեռացեք պարոնայք` ՀԵՌԱՑԵՔ։

Հ. Գ. Կառավարումը թթու թան չի,

Ամեն մարդու խելքի բան չի։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը