Քաղաքական

13.09.2024 23:08


ՔՊԿ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ)

ՔՊԿ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ)

Անձրևը կրկին ջրի երես հանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կոռուպցիոն էության ողջ հմայքն ու թշվառությունը։ Եվ սա այն Երևանն է, որի ջրահեռացման ցանցերի կառուցման համար քաղաքային իշխանությունը շուրջ 2 միլիարդ դրամ է դուրս գրել բյուջեից։

Սրանց գրպանները փողը ջուրն է բերել, ջրով էլ մսխում են։

Կամ հայտնի ֆիլմի մոտիվներով ասած՝ և անձրևը լվանում է բյուջեի փողերը։

Կոռուպցիան պոզով-պոչովը չգիտեմ, բայց ՔՊԿ-ի պարագայում՝ հաստատ թրջված կենդանի է։

Հ․Գ․ Տեսանյութում Գուսան Շերամի փողոցն է, որտեղ անձրևից հետո հսկայական լիճ է գոյացել։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը