Լրահոս

13.09.2024 18:46


Գեղարքունիքում բախվել են Վարդենիս-Երևան երթուղու «ГАЗель»-ն ու «Kia»-ն. կա 7 վիրավոր

Գեղարքունիքում բախվել են Վարդենիս-Երևան երթուղու «ГАЗель»-ն ու «Kia»-ն. կա 7 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:25-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Այվազ Բ.-ի վարած՝ Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու Երևանի բնակիչ 24-ամյա Նինա Ի.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ , որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը