Լրահոս

13.09.2024 14:48


Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոսեի 28 հասցեում մի խումբ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել դեռևս անհայտ քաղաքացիներն միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել է մոտ 4 կրակոց, որոնք օդ են արձակվել։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը