Լրահոս

13.09.2024 20:29


Գազամատակարարման 8-ժամյա պլանային դադարեցումներ կլինեն Էրեբունի վարչական շրջանի, Նոր Խարբերդի որոշ հասցեներում

Գազամատակարարման 8-ժամյա պլանային դադարեցումներ կլինեն Էրեբունի վարչական շրջանի, Նոր Խարբերդի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցի, Արցախի թաղամասի առանձնատների (մասնակի), Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը`Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի Զոնալ թաղամասի, 1-ից 10-րդ փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Այս խորագրի վերջին նյութերը