Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում․ «Ժողովուրդ»
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում, գրել է Armlur.am-ը: Մինչ օրս իրավապահները շենքի բնակիչներին տանում են հարցաքննության։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից խնձոր էին նետել Փաշինյանի ուղղությամբ:Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել էին գետնին։
Գործի են անցել իրավապահները․ Ռուբինյանց 2/2 շենքում սկսել են խուզարկություն։ Խուզարկության արդյունքում խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվում է 71-ամյա Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռուման Երիցյանը հայտարարել է, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ, տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել են մինչև առավոտյան 07։00-ն։ Վերջինիս բնակության վայրը, մանկահասակ երեխաների ներկայությամբ, ենթարկել են խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել։
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում․ «Ժողովուրդ»
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում, գրել է Armlur.am-ը: Մինչ օրս իրավապահները շենքի բնակիչներին տանում են հարցաքննության։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից խնձոր էին նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել էին գետնին։