Լրահոս

13.09.2024 08:21


«Վազ»-ը Գյումրի ընթանալիս՝ բախվել է հողաթմբին և հայտնվել հաստաբուն ծառի վրա․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

«Վազ»-ը Գյումրի ընթանալիս՝ բախվել է հողաթմբին և հայտնվել հաստաբուն ծառի վրա․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ժամը 19։50-ի սահմաններում «Վազ» մակնիշի ավտոմեքենան Ջաջուռ գյուղի սկզբնամասում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը