Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ)
Իրաքյան Քուրդիստան այցի ընթացքում հարցազրույց տվեցի համաքրդական «Channel 8» հեռուստաընկերությանը։ Այն շատ մեծ լսարան ունի և առիթը բաց չթողեցի մեզ հուզող հարցերն այդ հարթակում բարձրաձայնելու համար։
Միջազգային լսարան ունեցող այդ լրատվամիջոցում խոսել եմ Արցախից բռնի տեղահանված հայերի՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքի, հայ–քրդական հարաբերությունների, հայ–ադրբեջանական հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների մասին։
Հարցազրույցը եթերում կլինի ուրբաթ օրը։
Հ․Գ․։ Սկզբում որոշվել էր, որ թարգմանության հարցում Բորիս Մուրազին պետք է մեզ օգնի։ Վերջին պահին հեռուստաընկերությունը մեզ ասաց, որ ներքին կանոնակարգով թարգմանիչը պետք է հեռուստաընկերության ներկայացուցիչը լինի։ Ինձ առաջարկեցին խոսել ռուսերեն, որից էլ իրենք կթարգմանեն քրդական լսարանի համար։ Հուսով եմ նորմալ են թարգմանել :)))
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից