Աշխարհ

12.09.2024 16:07


Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից նետվել փորձող կնոջը (տեսանյութ)

Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից նետվել փորձող կնոջը (տեսանյութ)

Ամերիկացի ռոք աստղ Ջոն Բոն Ջովին ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքում տեսահոլովակի նկարահանումների ժամանակ օգնել է դժվար իրավիճակում գտնվող մի կնոջ, որn անցել էր ճաղերից այն կողմ և կանգնել կամրջի եզրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նեշվիլի ոստիկանությունը տարածել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Բոն Ջովին և նրա թիմի անդամներից մեկը մոտենում կնոջը, զրուցում նրա հետ, այնուհետև օգնում վերադառնալ կամրջի ճաղերից այս կողմ։

Ոստիկանությունը գովասանքի խոսքեր է ասել Բոն Ջովիին և նրա թիմին՝ նշելով, որ միմյանց անվտանգ պահելու համար հարկավոր է բոլորի ջանքերի համախմբումը։

Այս խորագրի վերջին նյութերը